▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տպավորություն է, թե ԱԺ-ում միայն Շուշանն է աշխատում». Հրաչ Քեշիշյան

Հարգելի լրագրողներ եւ լրատվամիջոցներ: Շուշան Պետրոսյանն իմ լավ ընկերն է եւ չեմ կարող չարձագանքել նորից սկսվող հակաշուշանական ակցիային: Իմ կարծիքով սխալ թիրախ եք վերցրել եւ անտեղի փչացնում եք այս արվեստագետի տարիներով վաստակած հեղինակությունը: Չի կարելի բոլոր հարցերն ուղղել Շուշան Պետրոսյանին եւ ակնկալել, որ երկիրը փրկելու է հենց այս պատգամավորը: Մեկնաբանությունները սրվում են, մարդիկ սկսում են ավելորդ խոսքեր գրել այս կամ այն հոդվածի տակ եւ տպավորությունն այնպիսին է, որ Ազգային Ժողովում միայն Շուշանն է աշխատում եւ կայացած ու դեռ նորելուկ լրագրողները էժան սենսացիայի համար պահանջում են իրենց բոլոր հարցերի պատասխանները հենց Շուշանից:

Բոլոր ժամանակների պառլամենտներում արվեստի ներկայացուցչներ եղել են ու կարծում եմ դա ճիշտ է, նրանք կոչված են կարգավորելու երկրի մշակութային, կրթական եւ ինչ-որ չափով սոցիալական խնդիրները: Այս դեպքում տպավորություն է ստեղծվում, որ Շուշանը պատասխանատու է ոչ միայն Երկրի օրենքների, այլ նաեւ դրանց կատարման համար եւ յուրաքանչյուր իրեն հարգող լրագրող պետք է իմանա Շուշանի կարծիքը կարկուտի, գազի թանկացման, բանակում կատարված իրադարփությունների եւ երկրում կատարվող հնարավոր բոլոր իրադարձությունների մասին:

Սխալ է... Շուշանը միայն վերջին երկու ամսվա մեջ երեք անգամ սահմանամերձ գոտի է ուղեւորվել, Մարտակերտի զորամասերում եւ դիրքերում է եղել, փորձել է օգնել զինվորին իր ուժերի չափով: Կազմակերպել է Մարտակերտի մշակույթի պալատի տեխնիկական վերազինումը, մենք ընկերներով հավաքել ու մեր հնարավորությունների չափով նյութեր ու տեխնիկա ենք ուղարկել Մարտակերտ` ընդամենը երկու շաբաթ առաջ: Սրա մասին ոչ ոք չի խոսում: Շուշանն էլ չի խոսում, որովհետեւ լուռ ու գլուխը կախ արդեն տասնհինգ տարի իր, որոշների բնորոշած, «աստաղային» կյանքից կտրվում ու շրջում է բոլոր զորամասերով եւ ամենասպասված մարդկանցից մեկն է բանակում:

Մեկ անգամ ձեւի համար հետը գնացեք ու կհասկանաք: Չի կարելի կնոջ, արտիստի, առավել եւս պատգամավորի դեմ այսպես լարվել ու անընդհատ ցեխ շպրտել: Չի կարելի «քավության նոխազ» սարքել մեկին, որովհետեւ հասարակությունը զվարճություն է ուզում: Կյանքը լավ կողմեր էլ ունի: Ճիշտ է, դժվար է... բանակում շատ խնդիրներ կան, դրանք պետք է լուծել, հասարակությունը պիտի օգնի, որ լուծվեն այդ խնդիրները եւ ոչ թե անընդհատ տարածի վատ տրամադրություն բանակի հանդեպ: {որապես ցավակցում եմ զինվորի ընտանիքին եւ ուղղակի խնդրում եմ մեր լրագրողական ողջախոհ մասին. Բանակի հետ զգույշ վարվեք, թշնամու բերանը լեզու մի դրեք...:

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more