▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տպավորություններ Տեր-Պետրոսյանի ելույթից

1. Ներկուսակցական մասով. Տեր-Պետրոսյանը հիշեցրեց իր ՀՀՇ անդամ լինելու մասին, դրանով կրկին անգամ իր վրա վերցրեց ՀՀՇ-ի հասցեին ուղղված քննադատությունները:
2. Արտաքին ու ներքին քաղաքականության մասով. անթույլատրելի համարելով միակողմանի արևմտամետությունն ու ռուսամետությունը` ներքաղաքական ուժերին ու ժողովրդին սթափության կոչ արեց:
Խոսելով արտաքին ուժերի կողմից հովանավորչության մասին` պնդեց, որ ոչ մի արտաքին ուժ չի կարող զրոյից ստեղծել լիդեր, այլ միայն սեփական ուժերով դարձած լիդերին կարող ա որոշ չափով հովանավորել:
3. Քաղաքական համագործակցության մասով. փակագծերը չբացելով` հասկացրեց, որ քաղաքական համագործակցությունը քաղաքական հակառակորդի հետ շատ իրական է, եթե պայքարը մղվելու է երրորդ` ավելի վտանգավոր ուժի դեմ, ավելացնելով, որ նման համագործակցության ժամանակ բացարձակապես կապ չունեն ո՛չ գաղափարախոսական, ո՛չ արժեքային, ոչ էլ կրոնական հակասությունները:
4. Նախագահի թեկնածու առաջադրվելու մասով. պահպանելով ինտրիգը` կրկին ապացուցեց քաղաքական դաշտում իր անձի հանդեպ կենտրոնացած անգերազանցելի ուշադրությունը:

Հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի տրամադրությունը` կարելի ա վստահություն հայտնել, որ նա, այնուամենայնիվ, կառաջադրի իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում:

 

Հարութ Ուլոյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more