▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրա լյա լյա, տրա լյու լյու...Ստյոպա Սաֆարյանը` Սյունիքի նոր մարզպետի մասին

Որոշ կայքերում ու ստատուսներում փորձ է արվում այնպես ներկայացնել, թե Սյունիքի մարզպետ նշանակվել է հրեշտակապետերից մեկը: Ու մի անհասկանալի PR է սկսվել Հակոբյանների հասցեին, թե կիսատ թողած ծրագրերը կիրականացնի, տրա լյա լյա, տրա լյու լյու: Երեւի կիսատ թողած ծրագիրը Սյունւքի մի շարք գյուղերի, այդ թվում Քաջարան գյուղի կործանումն (իր գերեզամանոցով, լեռուդաշտով, գյուղատեղիով, որովհետեւ այնտեղ հանք պետք է շահագործեն) է, որը մի կերպ ժամանակավոր կանխեցինք: Եւ ո՞ւմ է հանձնում Սերժ Սարգսյանը արդեն ոչ թե 5-6 գյուղերի ճակատագիրը, այլեւ մի ողջ մարզի ճակատագիրը. ահա, այդ ընտանիքին: Սազանդարներին հորդորում եմ սազերը դնել պատյանների մեջ, գյուղից մարդ չկա, լավատեղյակ ենք ոչ միայն նրան, թե ինչպես է այդ ընտանիքը շահագործում մեզ բոլորիս պատկանող հարստությունը` ընդերքը, այն կատարելապես վարի տալով, այլեւ տեղյակ ենք, թե ինչ էր ուզում անել, երբ ախորժակը բացվել էր: Ձեզ թվում է Լիսկան ի՞ր համար էր ճակատ դուրս գալիս ու դոշ տալիս մեր ու բնապահպանների հետ. ոչ, այդ ընտանիքի համար: Իսկ թե ինչպես են նրանք հարգում Քաջարանի գործարանի աշխատողների իրավունքները, ինչպիսի աշխատավարձային քաղաքականություն են վարում, ավելի լավ է հարցրեք քաջարանցիներին: Եւ վերջինը. եթե ուզում եք հասկանալ, թե քաղաքացիական ու քաղաքական ինչպիսի ազատություն է տիրում Քաջարանում, մի հատ ընտրության մասնակցեք, քարոզարշավ ու հանդիպումներ արեք յանտեղ ու կհասկանաք, թե որքան շնչելու օդ են թողել նրանք բնակիչների համար: Այն ինչ գրեցի, ես անձամբ եւ իմ աչքերով եմ տեսել ու զգացել: Այնպես որ, ստրուկներ, լուսապսակներ մի դրեք:


Ստյոպա Սաֆարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more