▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը հայտարարել է, որ դարձել է ԱՄՆ 47-րդ նախագահը

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Ֆլորիդայում համախոհների առջև, նախագահական մրցավազքում իր արդյունքն անվանել է «քաղաքական հաղթանակ, որը նախկինում չի եղել ԱՄՆ պատմության մեջ»:

«Սա ամենամեծ քաղաքական շարժումն է, որը երբևէ գոյություն է ունեցել: Այսօր մենք պատմություն կերտեցինք, հաղթահարեցինք խոչընդոտներ, որոնք անհնարին էին թվում: Տեսեք, թե ինչ եղավ, սա ուղղակի խենթություն է»,– հայտարարել է նա:

Թրամփը խոստացել է, որ իր նախագահությունը կլինի «իսկապես ոսկե դարաշրջան» ԱՄՆ պատմության մեջ։

«Մենք օգնելու ենք, որ մեր երկիրը բուժվի։ Մեր սահմանները կարգի կբերենք, ամեն ինչ կարգի կբերենք»,– նշել է նա։

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more