21-րդ դարասկզբին գիտության մեջ իր ուրույն դերը ստացավ գենային ինժեներիայի մեթոդը: Այն հնարավորություն է տալիս կենդանի օրգանիզմներում տեղադրել այնպիսի գենետիկական ծրագրեր, որոնք ավելի ցանկալի էին և գիտության մեջ, և պրակտիկայի համար: Գենային ինժեներիայի կարևոր ձեռքբերումներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսերի և կենդանիների ստեղծումը: Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղագրել էին օտար գեներ, անվանեցին տրանսգեն կամ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ:
Ստորև ներկայացրած լուսնկարներում և տեսանյութերում պատկերված են կենդանիներ, որոնք գենային ինժեներիայի մեթոդի շնորհիվ ֆոսֆորի հատկություններ են ձեռք բերել:
1-ին լուսանկարում պատկերված լոբորատոր մկների ուղեղի բջիջներ, որոք փայլում են տարբեր գույներով` իրենց ներսում քրոմոսոմնների հաշվին:
2-րդ լուսանկարում պատկերված են «լույս արձակող» կատուներ: Գիտնականները նրանք գեների մեջ համադրել են են մակակ-ռեզուս գենոմենների հետ:
Ի դեպ, նույն սկզբունքով ստեղծվել են նաև մկներ:
3-րդ լուսանկարում պատկերված տրանսգեն խոզուկները «ստեղծվել են» Թայվանում: Նրանք դեռևս միակն են իրեն տեսակի մեջ:
4-րդ լուսանկարը պատմում է, որ ճապոնացի գիտնականները կարողացել են ստանալ տրանսգեն կապիկների առողջ սերունդներ:
5-րդ լուսանկար. գենային ինժեներիան հասել է նաև Լատինական Ամերիկա: Փորձը կատարվել է գառնուկի վրա:
Գենային ինժեներիայի մեթոդի կողմնակիցները անտարբեր չեն անցել նաև ձկների կողքով:
72157633363864499