▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տվեցի ափսեն՝ ասելով` կոտրի. հետո արդեն մայրիկին կանգնեցնել հնարավոր չէր». Էդգար Քամալյան

Արցախցի լուսանկարիչ Էդգար Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայրիկս` Լյուդա Քամալյանը, գեղեցիկ ու թանկարժեք սպասքի մեծ սիրահար է: Ճարտարի մեր երկհարկանի տան մի մեծ սենյակում միայն իր ապակե ու ճենապակե իրերն էին, որոնք հավաքում էր դեռևս 1980-ականների սկզբից:
Անցյալ տարի այս օրը պետք է դուրս գայինք տնից, Ճարտարից, Արցախից...
Բոլորիս պես մայրիկը չէր ուզում լքել իր օջախը: Տխուր-տրտում նստած էր: Մտածեցի՝ մի ալիք ցասումը դուրս հանելը մի քիչ կթեթևացնի նրա ապրումները և առաջարկեցի բարձրանալ երկրորդ հարկ՝ սպասքի իր սիրելի նմուշների մոտ: Մայրիկը տարակուսած նայեց ինձ՝ չգուշակելով, թե ինչու իրեն բերեցի այստեղ: Վերցրեցի առաջին ափսեն ու տվեցի ձեռքը՝ ասելով կոտրի: Հետո արդեն մայրիկին կանգնեցնել հնարավոր չէր...
Իր թույլտվությամբ եմ հրապարակում այս տեսանյութը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more