a1plus.am-ը գրում է. Գառնու տաճարը թանգարան է բաց երկնքի տակ եւ այնտեղ սրճարանի կառուցումը ավելորդ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գիդերի միության նախագահ Լիա Բախչինյանը:
Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր մարդ Հայաստան գալիս ցանկանում է տեսնել Գառնու տաճարը եւ ծանոթանալ նրա պատմությանը: Սակայն սրճարանի կառուցման դեպքում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվելու: Իսկ Գառնու տաճար այցելող երեխաներին, նրա խոսքերով, թվալու է, թե տաճար այցելելու են մի բաժակ ջուր կամ հյութ խմելու՝ առանց հասկանալու նրա մշակութային արժեքը:
Գիդերի միության նախագահը հիշեցրել է, որ ըստ նախատեսված ծրագրի` Գառնիում զբոսաշրջիկներին քառասուն րոպեից ավել չեն տրամադրում:
«Մի վայրկյան ժամանակ չունեն, որ կանգնեն եւ սուրճ խմեն։ Իսկ եթե այնուամենայնիվ խմեն, աղմուկը կխանգարի մյուս զբոսաշրջիկներին»,- ասել է նա:
Այսօրվա ասուլիսին հրավիրված է եղել նաև Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը, սակայն երեկոյան հեռախոսազանգով տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել մարզպետարանում, եւ պատասխանը նրան գոհացրել է. առանց մարզպետարանի թույլտվության որեւէ աշխատանք չի կարող կատարվել տաճարի տարածքում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում