▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդիկ` պարտվեցին, կանայք` հաղթեցին

Նորվեգիայում շարունակվում է շախմատի համաշխարհաին Օլիմպիադան: Այսօր կայացան  երրորդ տուրի հանդիպումները:

Հայաստանի հավաքականի մրցակիցը Ֆրանսիան էր: Չորս պարտիաներից երեքում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ Սերգեյ Մովսեսյանը  պարտութուն կրեց Լորան Ֆրեսինեից: Արդյունքում` Հայաստան-Ֆրանսիա՝ 1.5-2.5:

Հայաստանի կանանց հավաքականը  մրցում էր Վիետնամի հավաքականի հետ: Մեր ընտրանին կարողացավ հաղթանակ տոնել 3:1 հաշվով:

Սա  Հայաստանի կանանց հավաքականի երրորդ անընդմեջ հաղթանակն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more