▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդկանց դաժան ու վայրենի և կանանց զավեշտալի ավտովթարները

Ես մեր կին վարորդների ցավը տանեմ, իրենք ապահովում են մեր երթևեկության համ ու հոտը, անցորդենրի ու հատկապես իմ ուրախությունը ու մի քիչ էլ տղամարդ վարորդների մշտական զայրույթը...

Կին վարորդների շնորհիվ տղամարդկանց հեղինակած դաժան ու վայրենի ավտովթարներին հակադրվում են իգական սեռի մոգոնած ամենազավեշտալի, հետաքրքրական ու անհավանական վթարները:

Հենց նոր աչքիս առաջ Կենտրոնի նեղ փողոցներից մեկում մի հատ զռլամա Pajero հետ տվեց ու... դմփ Vento-ի քամակին:

Պարզվեց` Pajero-ի ղեկին ջահել աղջիկ ա (կամ կին): Դե սիտուացիայից արդեն ենթադրելի էր, որ ղեկին իգական սեռի ինչ-որ մեկը կլինի: Հիմա էս աղջիկն իջել ու խառնվել ա իրար, թե բա «վաաաայ, բա հիմա ես ինչ եմ անելու, թուուու, էս ինչ արեցի, ավտոն էլ իմ անունով չի, որ ԱՊՊԱ կանչենք» ու էս կարգի լացուկոծ:

Էդ պահին ես մոտեցա, մուշտարու աչքով նայեցի մեքենաներին, թե որին ինչ վնաս ա հասցվել, տեսա, որ մեծ բան չկա, էդ աղջկան հանգստացրի, հետո ասի թե, բա «այ քուրիկ ջան, հայելիներիդ մեջ չէի՞ր նայում, չտեսա՞ր, որ հետևը ավտո կա կանգնած»: Էս աղջիկը թե «նայեցի, բայց չտեսա, ի՞նչ անեմ հիմա, չերևաց», ես էլ ասի «լավ, բայց Parctronic ունի ավտոդ, էդ էլ ձեն չհանե՞ց, որ գոնե ջոգեիր տոռմոզ տայիր», էս աղջիկը թե «հա գիտեմ, ունի, բայց չծվծված էդ անտերը...»: Էդ ժամանակ մտքիս մեջ ասի, լավ էլ գտել եք իրար դու ու ավտոդ, երկուսդ էլ մի խելքի եք....

Ասածս ինչ ա` շարունակեք նույն խելքով վարել ձեր մեքենաները, իգական սեռի վարորդներ ջան... ))))

 

Վահե Մակարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more