Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
Արդեն որերորդ անգամ առիթ ունեցել եմ համոզվելու, որ երբ «Ժողովուրդ» օրաթերթում որեւէ հրապարակում է լինում ՕԵԿ-ի կամ նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի` հայտնի քույրիկ Լեւոնի մասին, անմիջապես ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի միջոցով իմ հասցեին լկտի հայհոյանքներ են գրվում եւ տարածվում համացանցում:
Իհարկե, չէի անդրադառնա այդ ճղճիմ արարքին, եթե ՕԵԿ-աբարո էժանագին արարքները չբարկացնեին իմ ընկերներին, որոնց խնդրանքով եւ անում եմ այս հայտարարությունը: «Ժողովուրդ» օրաթերթի դեմ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան ու պահանջում է 7 մլն դրամ` որպես փոխհատուցում այն բանի, որ մենք գրել ենք «ԱԽՔ Արթուր Բաղդասարյան» կամ «էգ առյուծ Հեղինե Բիշարյան»: Բայց իրավական ձեւակերպումներին անդրադառնալու առիթ կունենամ: Այժմ ցանկանում եմ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին զգուշացնել, որ եթե դուք ձեր մանրադրամի մակարդակի լածիրակ-ֆեյքերին չսանձեք եւ շարունակվի իմ նկատմամբ հայհոյանքների տարածումը, ուրեմն իրավական մի լայնածավալ գործընթաց կսկսեմ ՕԵԿ-ի դեմ: Տղամարդուն վայել չէ կեղծ էջերի տակ թաքնվելով հայհոյելը: Սա ընդամենը ցույց է տալիս, որ ՕԵԿ-ը փողոցային մի կառույց է, որը ունակ չէ շիտակ կռիվ տալու: «Ժողովուրդ» օրաթերթը շատ շատերի կոշտուկներն է տրորում, բայց այսպիսի փողոցային մակարդակով արձագանք երբեք չենք ստացել:
Ի դեպ, դեռեւս ճշտվող տեղեկություններով, որ իմ մասին կեղտոտ տեքստեր տարածողը Հեղինե Բիշարյանի որդին է` Կարենը եւ Լեւոն Դոխոլյանը, որոնց միանում են ԱԺ ՕԵԿ փորձագետներն ու քարտուղարուհիները:
Առայժմ այսքանը:
ԺՈՂՈՎՈՒՐԴ օրաթերթի գլխավոր խմբագիր
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Տղամարդուն վայել չէ կեղծ էջերի տակ թաքնվելով հայհոյելը. զգուշացում Արթուր Բաղդասարյանին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


