▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղաներն իրոք հերոսություն արեցին, որ այն պայմաններում, որ «Փյունիկն» այսօր գտնվում է, հաղթեցին ու հասան իրենց նպատակին

ՀՊԼ 36-րդ տուրում «Շիրակին» հաղթելուց և 16-րդ անգամ երկրի չեմպիոնությունը նվաճելուց հետո «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը  կիսվել է իր զգացողություններով։

«Շատ ուրախ եմ։ Կարծում եմ՝ տղաներն իրոք հերոսություն արեցին, որ այն պայմաններում, որ «Փյունիկն» այսօր գտնվում է, հաղթեցին ու հասան իրենց նպատակին։ Սրտանց շնորհավորում եմ մեր տղաներին ու երկրպագուներին չեմպիոնության համար։

Մենք մինչև վերջ հավատում էինք, որ մեր թիմն է չեմպիոն դառնալու։ Դա էր մեզ ուժ տալիս։ Ֆուտբոլում չի կարելի հանձնվել։ Կարող ես պարտվել, բայց չպետք է հանձնվես։ Մենք այդ սկզբունքով ենք ապրում»,-ասել է Սողոմոնյանն՝ ArmSport-ի հետ զրույցում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more