▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տխրահռչակ ՀՀՇ-ն, ավերիչ Տիգրանը, զրահաբաճկոնով Հովիկը և սննկացած Նաիրիտը

Տխրահռչակ ՀՀՇ-ն, ավերիչ Տիգրան Սարգսյանը, զրահաբաճկոնով Հովիկ Աբրահամյանը և սննկացած Նաիրիտը

 

2 օր առաջ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից առաջ հանդիպել է Նաիրիտի աշխատակիցների հետ, ովքեր ցույցի էին դուրս եկել աշխատավարձի վճարման հարցի հետ կապված: 
Մարդիկ 16 ամիս աշխատավարձ չեն ստացել և դեռ մոտակա ժամանակահատվածում անգամ հույս էլ չունեն: Սա հարցի մի կողմն է: Մյուս կողմն ավելի զավեշտալի է թե ողբալի, դա թող ընթերցողները որոշեն: Պարզվում է, որ այդ գիգանտ գործարանի միայն 10տոկոս բաժնետերն է հայտնի, իսկ թե ով է մնացած 90 տոկոսի տերը, մեր խեղճ կառավարությունը մինչ այսօր չի կարողանում գտնել: Եվ սա հայտարարում է մեր այսօրվա կառավարության ղեկավարը, մեղքը բարդելով իր նախորդի` տխրահռչակ Տիգրան Սարգսյանի վրա: 
Դուրս է գալիս, որ մեր պետությունը որոշ մարդկանց համար փող դիզելու դուքյան է, ով, երբ, ոնց կարողացել է կամ հաջողացրել, վաճառել է մեր պետության սեփականությունը հանդիսացող գույքն ու ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները օտարերկրացիներին: 
Հիշեցման կարգով ասեմ, որ «Նաիրիտը» աշխարհի 5 գործարաններից մեկն է, ով արտադրում է քլորոպրենային կաուչուկ, իսկ ԱՊՀ նախկին տարածքում այն ուներ մենաշնորհային կարգավիճակ:1989 թվականին ինչ-ինչ պատճառներով «Նաիրիտի» գործունեությունը կանգնեցվեց, իսկ 1992-93 թվականներին այն սկսեց աշխատել, բայց մասնակիորեն: Սակայն էլի հիշեցման կարգով ասեմ, որ այդ ինչ-ինչ պատճառներից հիմնականը այս անգամ տխրահռչակ նախկին ՀՀՇ-ն է, ով այդ թվականներին ոչ միայն Նաիրիտի, այլև ատոմակայանի և մնացած այլ արդյունաբերական հսկաների աշխատանքը կանգնեցրեց ու մեր ազգաբնակչությանը որպես նվեր մատուցեց խավար, ցուրտ, գործազրկություն, որոնց պտուղներն առ այսօր քաղում ենք: 

Հ.Աբրահամյանը խոստացել է առաջիկա շաբաթվա ընթացքում վճարել նաիրիտցիների մեկ ամսվա աշխատավարձը, սակայն ինչ միջոցներով դա հայտնի չի:

Սակայն ցավալին այն է, որ նրանցից շատ-շատերի համար վարչապետի այս քայլը գնահատելի է, քանզի նա միակ պաշտոնյան է, ով իրենց հետ զրուցել է, լսել իրենց խնդիրների մասին:

Բայց ոչ բոլորն են ընկալել, որ այս վարչապետն էլ նախորդի նման, իրենց խաբում է, որ եթե իրենց` վերնախավի ամբողջական համաձայնությունը չլիներ, եթե իրենք նույն կերակրամանից հավասարապես չօգտվեին, ապա իրենք այսօր այդ ողբալի դրության մեջ չէին լինի:

Այսօր Նաիրիտը կաշխատեր, կունենաինք արդյունաբերություն, իսկ իրենք աշխատավարձի պարտքի մասին անգամ իրենց ամենասարսափելի երազներում չէին տեսնի:

 

Արայիկ Արամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more