▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

US Armenia-ի անմակարդակ գովազդը, կամ սրանց ասեք, որ ալիքը ԱԼՄ սարքել չի կարելի

Մեդիան ագիտացիայի ու քաղաքացիների դաստիարակության կարևորագույն գործիք է, որի հետ պետք է զգույշ ու խնամքով վարվել:

Բայց պատկերացրեք ինչ սարսափելի է, երբ այդ նույն գործիքը հայտնվում է մարդկանց ձեռքում, ում անձնային որակները և ինտելեկտի մակարդակը մեղմ ասած հեռու են ընդունված չափանիշներից:

Այդ ժամանակ ինչ ասես սպասում ես: Իսկ երբեմն էլ նույնիսկ ամենամառազմատիկ սպասումներդ են գերազանցվում: 

Չգիտեմ ավելի շատ զարմանք, թե խորը հիասթափություն ապրեցի, երբ տեսա US Armenia-ի նոր գովազդային հոլովակը... իրենց մասին:

Բացի այն, որ չեմ հասկանում սեփական ալիքովդ քեզ 3 րոպե գովելու իմաստը, նաև անմիտ եմ համարում 4-5 հոգու համար նախատեսված տեքստը, որից, ի դեպ, աբիժնիկության ահավոր հոտ է գալիս, ի լուր բազմահազարանոց լսարանի սփռելը:

Հասկանալի է, որ քո ալիքը դիտում են, պարզ է, որ նաև սիրողներ կան, պարզ է, որ մեծ ուժ ես ներկայացնում քեզնից, բայց արդյո՞ք այդքան մեծ ուժը նաև պատասխանատվության մեծ չափաբաժին չի պարտադրում:

Ինչպե՞ս կարող է մեդիայի ղեկավարը իրեն թույլ տալ իր դեպրեսիայի պահին հոլովակ նկարել ու եթեր տալ: 

Սա անընդունելի գյուղական բառապաշար է, սա առողջ մարդու գրվածք չէ, սա անցյալի շատ նոստալգիկ հիշողություններ են ու հեռուստադիտողներին խաբել է:

Ո՞վ չգիտի Արմենիայի իրական պատմությունը, ո՞վ չի հասկանում, որ շենքի դիրքը ու հարկերի քանակը չեն հեռուստաընկերության գլխավոր արժանիքները, ով չգիտի վարպետ US Արմենիայի դիրքերի մասին շուկայում, ո՞վ չի հասկանում, որ նման տեխնիկայով HD որակ ապահովելն անհնար է, ո՞ւմ չեն ձանձրացրել նման սուտի հաղթական տեքստերը եթերից, և վերջապես, ո՞վ է այդքան հիմար ու ո՞վ է խոտ ուտում: 

Անձնական վրեժն ու նախանձը եթեր բերելն անընդունելի եմ համարում ու գտնում եմ, որ նման արարքի համար ներողություն խնդրելն էլ քիչ է: Լավ է, որ այս շեդեվրը մի քանի օր մնաց եթերում ընդամենը:

Գուցե հասկացան իրենց սխալը, գուցե հասկացրին, բայց հեռուստադիտողին նման կերպ վերաբերվել չի կարելի ու սեփական ալիքը ԱԼՄ սարքել չի կարելի:

Գեղամ Ասլամազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more