▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագն Խաչատուրյանն արդեն 2-րդ անգամ Ռուսաստանում աղմկահարույց հայտարարություն է անում

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/vahagn_xachatryan.png

«Վահագն Խաչատուրյանն արդեն երկրորդ անգամ Ռուսաստանում աղմկահարույց հայտարարություն է անում:

Պարզվում է՝ Պուտինի հետ հանդիպմանն էլ նա հաստատել էլ է, որ 2020 թ. հոկտեմբերի 19ին հնարավոր էր պատերազմը կանգնեցնել:

«Իրականում մենք ուզում էինք ավելի շուտ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, եւ ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝ այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երեւանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին [2020թ.] եղավ, բայց ամենակարեւորը՝ պատերազմը կանգնեցվեց»,- Խաչատուրյանի այս խոսքերը մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more