▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցել Բելգիայում

vivaronews.am-ը գրում է. «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը վերջերս փորձաշրջան է անցել բելգիական «Գենտ» ակումբում: Այս տեղեկատվությունը հաստատել է Գյումրվա ակումբի մամուլի քարտուղար Աննա Թադևոսյանը:

Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվողը մարզում է անցկացրել «Գենտի» երկրորդ թիմի հետ, արագ մերվել է մթնոլորտին ու լավ տպավորություն թողել: Այնուամենայնիվ, մինչև 18 տարեկան դառնալը ակումբները հնարավորություն չունեն պաշտոնական առաջարկներ ներկայացնել ֆուտբոլիստի տեղափոխության համար, քանի որ դա հակասում է ՖԻՖԱ-ի կանոնակարգին:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Վահան Բիչախչյանը փորձաշրջան էր անցել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ում, որտեղ մասնակցել էր ստուգողական խաղի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more