▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերի Կարպինը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը

izvestia.ru-ն գրում է, որ ուս մասնագետ Վալերի Կարպինը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի հավաքականը: Պարբերականի ունեցած տեղեկություններով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է սկսել Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչի հետ՝ նրան առաջարկելով ազգային թիմը գլխավորել մինչեւ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի ավարտը: Կարպինի թեկնածությունն առաջարկել է «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջիվան Չելոյանցը, ով կապեր ունի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:

Նրա թեկնածությանը դեմ չէ նաև լեգենդար սպարտակցի Ալեքսանդր Միրզոյանը, ով գտնում է, որ Կարպինն ունի բավականին փորձ, որպեսզի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին հավակնում են նաև Վարդան Մինասյանն ու Սարգիս Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է դարձել շվեյցարացի Բեռնար Շալանդի պաշտոնանկությունից հետո:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more