▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում եռյակ է ծնվել` երեքն էլ աղջիկ են

armnewstv.am-ը գրում է, որ Վանաձորում օրեր առաջ ծնվել է Եվա- Գաբրիելա -Մարիամ եռյակը:

Եռյակ ունենալու լուրը մոր համար սկզբում` սառը ցնցուղ է եղել, շոկ, հետո վերածվել անսահման ուրախության: Անուշը լավ է հասկանում փոքրիկներին խնամելու դժվարությունը: Հիվանդանոցում բուժքույրերն են օգնում, տանն էլ, համոզված է, տատիկները կօգնեն: Բացի այդ եռյակին տանը սպասում է Անուշի առաջնեկը` որդին: Եռյակի 3-ամյա եղբայրը մայրիկին խոստացել է` հոգատար լինել քույրիկների նկատմամբ: Փոքրիկները ծնվել են ժամկետից մեկ շաբաթ առաջ, կշռում են 2 կիլոգրամից ավելի: Վիրահատությունն անցել է առանց բարդությունների: Մայրն էլ, փոքրիկներն էլ լավ են զգում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more