▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանո Սիրադեղյանը hնարավոր է հաջորդ տարի վերադառնա Հայաստան

Finance.am-ը գրում է, որ ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանը հնարավոր է` հաջորդ տարի վերադառնա Հայաստան: Իշխանական շրջանակներում այս խոսակցությունները վերջին շրջանում հաճախակի են շրջանառվում: Կայքի փոխանցմամբ, խնդիրն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը սահմանում է, որ անձը քրեական պատասխանատվությունից կարող է ազատվել վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով:

Կետերց մեկով էլ սահմանվում է, որ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե անցել է տասնհինգ տարի՝ առանձնապես ծանր հանցանք կատարելու օրվանից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու օրվանից՝ քսան տարի, եւ վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:

Քանի որ վերջին հանցագործությունը, որի մեջ մեղսագրվում է Վանո Սիրադեղյանը, 1994թ-ին է վերաբերում, ըստ այդմ, 20 տարին լրանում է 2014թ-ին: Որոշ իրավաբաններ, սակայն նշում են, որ վաղեմության ժամկետը հնարավոր է` նրա վրա չտարածվի` մի շարք հանգամանքներից ելնելով, բայց փոխարենը 15 տարին լրանալուց հետո, այսինքն` դեռևս 2009թ-ից, նա իրավունք ուներ նոտարով հաստատված դիմում ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի փոխվի խափանման միջոցը և հնարավորւթյուն ունենա Հայաստան վերադառնալ`դատավարությունը շարունակվելու պայմանով: Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը 2000թ-ից փախուստի մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more