▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանում հայերի զանգվածային գերեզմանոցի վրա դպրոց են կառուցել, ոսկորները հողի երես են դուրս եկել

Վանի Գևաշ գյուղում, որտեղ նախկինում հայեր են ապրել, նախակրթարան կառուցելիս պարզվել է, որ նշյալ վայրում զանգվածային գերեզմանոց է եղել: Շինաշխատանքների ժամանակ հողի երես դուրս եկած մարդկային գանգերն ու կմախքոսկրներն արդեն մեկ տարի է շարունակում են այդպես մնալ: Գրում է ermenihaber.am-ը և հավելում.

Այս մասին ահազանգող թուրքական «Հաբեր fx» լրատվական կայքը, նշում է, որ դպրոց հաճախող աշակերտները, տեսնելով այդ ոսկորները, ենթարկվում են հոգեբանական ծանր ազդեցության: Նրանցից որոշները նույնիսկ արդեն խուսափում են դպրոց գնան: Պատմում են, որ ուսուցիչներից մեկը, տեսնելով այդ ոսկորները, հրաժարվել է դասավանդել այդ դպրոցում և հեռացել է:

Գյուղի բնակիչ Յըլմազ Թուլայը նշել է, որ նշյալ ոսկորները հավանաբար Հայոց ցեղասպանությունից առաջ այդ գյուղում ապրած հայերի ոսկորներն են:

Ոսկորների մեջ երեխաներին կրթելը սկանդալ համարող Թուլայը նշել է, որ միաստվածային ոչ մի կրոնի հետևորդներ մարդկանց այդպես խմբակային չեն թաղում:

«Այստեղ մասսայական կոտորած է եղել: Գանգոսկրերից երևում է որ տանջահար են արել ու իրար վրա թաղել»,- համոզմունք է հայտնել Յըլմազ Թուլայը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more