▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարազդատ Հարոյանը պաշտոնապես տեղափոխվեց չինական «Ցինդաու Վեստ Քոսթ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը պաշտոնապես նոր ակումբ ունի:

Հարոյանը տեղափոխվեց չինական «Ցինդաու Վեստ Քոսթ» ակումբ: Հարոյանը չինական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:

«Ցինդաու Վեստ Քոսթ»-ը հիմնադրվել է 2007 թվականին, 2023 թվականին չինական առաջին լիգայում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Ընթացիկ տարվա հունվարի 11-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել էր ղազախական «Աստանա»-ից: Հարոյանն առաջին անգամ «Աստանա» է տեղափոխվել 2021 թվականին, իսկ 2023թ. մրցաշրջանում պաշտպանը կրկին վերադարձել էր մայրաքաղաքային ակումբ:

Ղազախական ակումբի կազմում Հարոյանը անցկացրել է 44 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more