▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի չեմպիոն

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Բահրեյնում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունը մեկնարկեց 206 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 211 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 215 կգ: Այս վարժությունում Լալայանն առաջինն է եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Բահրեյնը ներկայացնող օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը պոկեց 205 կգ, ապա՝ 210 կգ եւ նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունում Լալայանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 245 կգ: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 252 կգ, բայց օլիմպիական փոխչեմպիոնը չկարողացավ հրել: Երրորդ մոտեցմամբ Վարազդատ Լալայանը հաջողությամբ հրեց 252 կգ-ը եւ այս վարժությունում էլ արժանացավ փոքր բրոնզե մեդալին:

Գոռ Մինասյանը հրում վարժության առաջին երկու մոտեցումները ձախողեց: Երրորդ մոտեցմամբ Մինասյանին հաջողվեց հրել 245 կգ-ը: Այս վարժությունում Մինասյանը 5-րդն է: 

Վարազդատ Լալայանը 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր:

***

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more