▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը ԿԲ-ում ու կառավարությունում իր բարեկամների համար պաշտոններ է մոգոնում

Վերջերս Հաշվապահական հաշվառման մասին օրենքը քննարկելիս ֆինանսների նախարար Դ.Սարգսյանին հարց տվեցի. կառավարության ներսում քավոր-սանիկական հարաբերություններ կա՞ն։ Ասաց, մի վիավորեք, ասաց մոնիտորինգ չեմ արել։ Հետո երևի հասկացել է, որ համը դուրս է գալիս և փետրվարի 8-ին կայքերից մեկին տված հարցազրույցում ասում է, որ իրենք երբեք էլ չեն թաքցրել որ վարչապետ Տ.Սարգսյանի հետ քավոր-սանիկ են։ Սա իհարկե նորություն է հանրության համար։ Ի՞նչի շուտ չէիր խոստովանում։ Վարչապետը պարզվում է սրա համար է նախկին ֆինանսների նախարարին ազատել տվել։ Ռեկորդների երկիր Հայաստան։ ֆինանսների նախարարը վարչապետի քավոր։ Վարչապետը ԿԲ-ում ու կառավարությունում իր բարեկամների համար պաշտոններ է մոգոնում։ Մնում է ինչպես հայտնի ֆիլմում հարցնել. ո՞րտեղ են հանրապետության փողերը։

Հրանտ Բագրատյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more