▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը Սերժ Սարգսյանին բողոքել է Գագիկ Խաչատրյանից. «Հրապարակ»

«Հովիկ Աբրահամյանի կառավարությունում սկսել են նկատվել այն սինդրոմները, որոնք հատուկ էին Հրանտ Բագրատյանի կառավարությանը, երբ սուպերնախարարներ Վազգենն ու Վանոն չէին մասնակցում նիստերին: Մեր հարցմանն ի պատասխան, թե ինչու չի մասնակցում ֆինանսների սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստերին, ֆիննախից պատասխանեցին. «Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության մի քանի նիստերի չի մասնակցել վիրահատության պատճառով»։

Մեր տեղեկություններով, նա Գերմանիայում ոտքի վիրահատություն է տարել եւ հենակով է տեղաշարժվում։ Ըստ լավատեղյակների, Աբրահամյանը դժգոհ է Գ. Խաչատրյանից եւ բողոքել է Սերժ Սարգսյանին, նաեւ հավաքել է կառավարության անդամներին ու ասել, թե «վատ եք աշխատում, ձեր վատ աշխատանքի պատճառով իմ եւ կառավարության ռեյտինգն ընկել է»:

Կառավարության անդամները պատճառաբանություններ են ներկայացրել, Գ. Խաչատրյանն էլ ասել է` ռեֆորմները պետք է էնպես անել, որ ժողովուրդը չդժգոհի, բողոքի ալիք չբարձրանա, նկատի ունենալով ՓՄՁ-ների որոշման «հետողորմյան»:

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more