▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետն էլ է «ԹՌՆՈՒՄ»

Երեկ ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացվեց ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը: Սակայն, նախագիծը ներկայացրեց ոչ թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Դա ավանդույթ է, վարչապետը լիագումար նիստում նախագիծը ներկայացնելու սկզբում ելույթ չի ունենում»,- երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին փորձել է համոզել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը և պնդել, թե ինքը 10 տարի է Աժ-ում է և շատ լավ է հիշում:

«Լավ չի հիշում: 2011 և 2012 թվականի բյուջեների նախագծերը լիագումար նիստում ներկայացրել է հենց Տ. Սարգսյանը` 2010-ի նոյեմբերի 17-ին և 2011-ի նոյեմբերի 15-ին: Նիկոյանը այդ ժամանակ եղել է Աժ փոխխոսնակ: Փորձագետների գնահատմամբ, իրականում վերջին 15 տարում առաջին դեպքն է, երբ վարչապետն ինքը չի ներկայացնում բյուջեի նախագիծը խորհրդարանին: Կարծիքներ կան, որ Սարգսյանը, այսպիսով, պարզապես խուսափում է բյուջեի մասին պատգամավորների հարցերին պատասխանելուց: Սրա մասին է վկայում նաև այն, որ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագիծը ներկայացրեց ինքը, բայց հենց վրա հասավ հարցեր տալու ժամանակը, «անգլիական ձևով» հեռացավ դահլիճից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more