▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդա . «Երեխա եմ ուզում ունենալ և գիտեմ, թե ումից»

Ճանաչված պարուհի եւ երգչուհի Վարդան ГолосUA լրատվական գործակալության հետ  զրույցի ժամանակ խոսել է ապագայի ծրագրերի մասին:

«Հիմա ես այն տարիքում եմ, երբ  գիտակցում եմ, որ ցանկանում եմ երեխա ունենալ և գիտեմ, թե ումից: Ես հավակնություններ ունեմ՝ որպես կին և մայր:

Ես չեմ կարող տղամարդ ընտրել եւ նրան սիրել միայն այն բանի համար, որ նա ինձ դրամ է տալու: Իմ սիրտը զբաղված է: Ընկերս ձգտում է օգնել ինձ:

Նա իմ բնագավառից չէ, մեքենաներ և բնակարաններ չունի, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կլինի: Ես այնպիսի մարդ չեմ, ով ձեռքերը ծալած կնստի:

Միշտ ինչ-որ բանով զբաղվելու եմ. ես պարել եմ, սկսեցի երգել, հիմա շոու ունեմ: Ցանկանում եմ նաև դպրոց բացել եւ կանանց պարել սովորեցնել»,- պատմել է Վարդան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more