▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր հրապարակել է ազգային թիմի կազմը, որը նախապատրաստվելու է Լիխտենշտեյնի եւ Մակեդոնիայի հետ Ազգերի Լիգայի ընտրական հանդիպումներին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

 

 

 

 

 

 

 

Սեպտեմբերի 3-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու են հետեւյալ 24 ֆուտբոլիստները.

 

 

 

 

 

 

 

 

Դարպասապահներ.

Արսեն Բեգլարյան,  «Լիեպայա» (Լատվիա)

Արամ Հայրապետյան,  «Բանանց»

Անատոլի Այվազով, «Բանանց»

 

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)                   

Արարատ Մոնրոյ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա) 

Անդրե Չալըշըր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)                    

Հրայր Մկոյան, «Ալաշկերտ»     

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Իվան Յագան, «ԿԱՍ Էուպեն» (Բելգիա)                   

Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)   

Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)   

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)   

Արաս Օզբիլիս, «Վիլլեմ II» (Հոլանդիա)

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Ինչպես հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ակումբ չունենալու պատճառով չեն հրավիրվել Գաել Անդոնյանը, Հովհաննես Համբարձումյանը եւ Յուրա Մովսիսյանը:

Կամո Հովհաննիսյանը ենթարկվել է կույր աղիքի վիրահատության եւ դեռ ապաքինվում է: Հավաքին վնասվածքների պատճառով չեն մասնակցելու Ռուսլան Կորյանը, Էդգար Բաբայանը եւ Պետրոս Ավետիսյանը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրից հետո հավաքականի կազմում կարող են լինել փոփոխություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more