▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Մինասյանն անգործ չմնաց

Պաշտոնական. Վարդան Մինասյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան»

«Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչն է Վարդան Մինասյանը:

Ֆուտբոլային կարիերան սկսել է 1991 թվականին և հանդես է եկել հայկական և միջազգային մի շարք անվանի ակումբներում: Եղել է Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների անդամ:

Մարզչական կարիերան սկսել է 2004 թվականից՝ Հայաստանի Մ21 հավաքականում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

2008-2011թ.-ին եղել է «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ 2008, 2009 և 2010 թվականներին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 2009-ին Հայաստանի գավաթը, 2010-ին Հայաստանի Սուպերգավաթը:

2009-2014թ.-ին գլխավորել է Հայաստանի Ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ հավաքականը պատմության մեջ լավագույն արդյունքներն է գրանցել:

2014թ.-ից աշխատել է Ղազախական Տոբոլ ՖԱ-ում որպես գլխավոր մարզիչ։
Երկար ընդմիջումից հետո, 2018թ.-ին կրկին դարձել է Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը և նույն թվականի աշնանը հրաժարական է ներկայացրել:

Արժանացել է մի շարք մարզչական կոչումների և պարգևների: Ունի մարզչական Pro արտոնագիր:

Ծնվել է Հայաստանում, 44 տարեկան է:

Հայազգի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Վարդան Մինասյանին մաղթում ենք հաջող աշխատանք մեր թիմում, վստահ ենք, որ նրա փորձի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մեր թիմը հաջողության կհասնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more