pastinfo.am-ը գրում է, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ` իր պաշտպանյալը «լավ վիճակում չէ, բուժման կարիք է զգում, բայց բուժումը, որի կարիքն ինքն զգում է, դատապարտյալների հիվանդանոցում ստանալ չի կարող»: «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբանը նաև տեղեկացրել է, որ դրսից բժիշկների այցերը կազմակերպելը կալանավայրում գտնվող Վարդան Պետրոսյանի մոտ տեխնիկապես անհնար է: «Բժշկին կտրել իր առօրյա գործից, հիվանդանոցից, ամեն օր տանել, որ նա Վարդանին նայի, հետո նորից հետ տանել, դա տեխնիկապես հնարավոր չէ անել, հիվանդն ինքը պիտի այցելի բժշկին, կամ գտնվի հիվանդանոցում` նրա ամենօրյա հսկողության տակ»,- նշել է նա:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի