hetq.am-ը գրում է, որ Կոտաքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 3 ժամ անց ավարտվել է Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մինչդատական նիստը. դատավորը գտնվում է խորհրդակցական սենյակում, իսկ Վարդան Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է: Դատարանի դիմաց գտնվող շտապ օգնության բժիշկները նրան օգնություն են ցուցաբերում:
Դատավարության ողջ ընթացքում դատարանի դռան առջեւ կանգնած էին արվեստագետներ, լրագրողներ, մտավորականներ, ում առջեւ դուռը կողպված էր, եւ որեւէ մեկին ներս չէին թողնում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի