Քանի գնում է, ավելի մեծ հարգանքով եմ լցվում Վարդան Պետրոսյանի փաստաբանի նկատմամբ, ով պարբերաբար շատ գրագետ տեղեկատվական «արտահոսքեր» տալով լույս է սփռում ողբերգության մանրամասների վրա՝ այդ կերպով կանխարգելելով քննչական այն բեսպրեդելը, որը պլանավորել էին վարդանի դեմ:
Երեկ չէ առաջի օրը գրել էի, որ գնալով հակվում եմ այն կարծիքին, որ մեղավորը հենց «տուժող» կողմն է և շատ մարդիկ սկսեցին քննադատել ու անգամ կոպտել, իսկ այսօր արդեն կարող եմ գրեթե վստահությամբ նշել, որ մեղավորը հենց Նիվայի վարորդն է եղել՝ ելնելով փորձագիտական այն տվյալներից, որ հրապարակել է Վարդան Պետրոսյանի փաստաբանը:
Ուրեմն, ինչպես արդեն հայտնի էր, Պետրոսյանը խմած չի եղել ղեկին նստած, իսկ այն որ նա ընթացել է ոչ թե 160, ոչ թե 100, ոչ էլ անգամ 80 կմ/ժ արագությամբ, այլ 71 կմ/ժ արագությամբ նորություն էր: Ճանապարհգի այդ հատվածում թույլատրվում է 60+10 կմ/ժ արագություն և ինչպես ինքներդ եք հասկանում, 1 կ/ժ ավել արագությունը առանձնապես եղանակ չէր փոխելու:
Այն որ Նիվայում եղել են 6 ուղևորներ, դա հայտնի ու որպես եզրակացություն, հայտնի էր, որ նման ծանրաբեռնվածության դեպքում մեքենայի միջի հայելիով չես կարող տեսնել հետևում ինչ է կատարվում, իսկ այն որ Նիվայի վրա չեն եղել կողային հայելիներ, դա նորություն էր: նորություն էր նաև այն, որ փորձագիտական տվյալները խոսում են նրա մասին, որ Նիվայի վարորդի ցուցմունքը սուտ է եղել. Նիվան կայանված չի եղել ճամփեզրին՝ այն կամ կանգնած է եղել հենց ճանապարհի մեջտեղը, կամ էլ հետընթաց է արել, որպեսզի վատ լուսավորության պատճառով չնկատած շրջադարձը մտնի:
Այսքանն արեն ավելի քան բավարար է Վարդան Պետրոսյանին եթե ոչ արդարացնելու, ապա առնվազն խոսելու նրա մասին, որ Նիվայի ղեկին նստածը ու Նիվայի սեփականատերը հավասարապես պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցավոք սրտի, հիմա արդեն անհհնար է ճշտել, թե արդյո՞ք աշխատել են Նիվայի հետևի լուսարձակները, բայց ելնելով վերոնշյալից, չեմ զարմանա, որ դրանք էլ անսարք վիճակում եղած լինեն:
Մի խոսքով, ուզում եք քննադատեք ինձ, ուզում եք անիծեք, բայց ըստ իս, 60+10 կմ/ժ արագությունը 1կմ/ժ-ով գերազանցելը բոլոր վարորդներն էլ անում են, իսկ այ նման վիճակում մեքենան մայրուղի հանել, մեջն էլ 6 հոգի մարդ խցկելն արդեն առնվազն հանցավոր անփութություն է:
Վարդան Պետրոսյանի փաստաբանը գրագետ ձևով լույս է սփռում ողբերգության մանրամասների վրա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet