civilnet.am-ի փոխանցմամբ` դերասան Վարդան Պետրոսյանի շահերը կպաշտպանեն նաև Ֆրանսիայից ժամանած փաստաբանները. այս մասին տեղեկացրել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղադասարյանը` նշելով, որ նման ցանկություն են հայտնել դերասանի ընտանիքի անդամները: Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է դիմել դատավորին` մարտի 12-ին նշանակված դատական նիստը հետաձգելու խնդրանքով:
«Փաստաբանները ժամանելու են Ֆրանսիայից մարտի 25-ին»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով, որ դատական նիստը, ըստ ամենայնի, կհետաձգվի մինչև ապրիլ: Նիկոլայ Բաղադասարյանը նշեց, որ նիստը «լինելու է կարճ, սակայն շատ բովանդակալից»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում