▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Սեդրակյանը պատրաստվում է բողոքարկել կալանքի որոշումը

Էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու, երեկ կալանավորված Վարդան Սեդրակյանը պատրաստվում է բողոքարկել իր դեմ նման խափանման միջոցի կիրառումը: Այս մասին գրում է նյուզ.am-ը: Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշել է, որ այսօր նրանք պատրաստվում են գրել բողոքը եւ վաղը ներկայացնել դատարան` Վարդան Սեդրակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը, փոխելու համար: Նա շեշտել է, որ մեծ սպասելիքներ չունեն դատարանից, թե խափանման միջոցը կփոխվի, բայց դատարան չդիմելը սխալ է:

Ալեքսանդր Սիրունյանը տեղեկացրել է, որ Վարդան Սեդրակյանը չի ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները, ցուցմունք չի տվել: «Սեդրակյանը չի կարող ընդունել մի բան, որը իրեն հասկանալի չէ: Զուտ որպես իրավաբան` կարող եմ ասել, որ մեղադրանքն անհիմն է, որովհետեւ հիմքերը նշված չեն: Ինձ ասում են, որ դու արել ես սա, բայց ինչո՞վ են հիմնավորում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունն ու ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը վերցվել է երկամսյա կալանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more