▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարեց, ՀՀ կառավարությունն՝ այսօր հաստատեց

Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարեց, ՀՀ կառավարությունն՝ այսօր հաստատեց

Երեկ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը իր եթերում հայտարարեց որ 2025 թվականիի բյուջեն ունենալու է դիֆիցիտ՝ կառավարության սխալ տնտեսական քաղաքականության ու գումարների անարդյունավետ օգտագործման պատճառով։ 

Արդեն այսօր, կառավարությունն իր նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծը։ Այն ներկայացրեց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ըստ ներկայացված նախագծի 2025թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 2 տրլն 873 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 759 մլրդ դրամ են:

Բյուջեի ծախսերը 2025թ. նախատեսված է 3 տրլն 482 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 749 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733 մլրդ դրամ։

Բյուջեի պակասորդը նախատեսվում է 609.4 մլրդ դրամ:

Բյուջեի նախագծում նպատակ է դրված ապահովել 5.6 % տնտեսական աճ: ՀՆԱ-ն կախատեսվել է 11 տրլն 50 մլրդ դրամ, իսկ միջին գնաճը՝ 3.5%:

Հաջորդիվ նախագիծը կքննարկվի ԱԺ-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more