▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի գրասենյակը բավականին հետաքրքաշարժ հայտարարություն է տարածել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը երեկ բավական հետաքրքրաշարժ մի հայտարարություն է տարածել «ՀԺ»-ում տպագրված այն տեղեկության կապակցությամբ, ըստ որի Ղուկասյանի պաշտոնավարման շրջանում փաստաթղթային ստուգումների արդյունքում ֆիննախը 440 մլն դրամի կեղծ ասֆալտապատման փաստաթղթեր է հայտնաբերել, որոնք կցված են  դեռ ամիսներ առաջ հարցուցված քրգործին ու չի բացառվում, որ Ղուկասյանը ներգրավվի այդ գործում։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Ղուկասյանի գրասենյակի խնդրանքով, իրենց հայտարարությունը տպագրում ենք ամբողջությամբ. «Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանում իրականացված ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերը՝ ասֆալտապատված բոլոր փողոցների  եւ նորոգման ենթարկված յուրաքանչյուր քառակուսի մետրի մանրամասն նկարագրերով, առկա են Գյումրիի քաղաքապետարանում։ Ցանկացած հանձնաժողով ցանկացած պահի կարող է կրկին ուսումնասիրություն կատարել՝ չնայածայն հանգամանքին, որ այդ փաստաթղթերը բազմիցս ստուգվել են տարբեր գերատեսչական հանձնաժողովների կողմից։ Կապալառու կազմակերպությունները, որոնք «մեղադվում են  440 մլն դր. իբր կեղծ ասֆալտապատում» իրականացնելու համար, առաջիկայում կդիմեն դատարան՝ Գյումրիի քաղաքապետարանի ներկայիս ղեկավարության կողմից ֆինանսական տեռորի եւ թալանի ենթարկվելու եւ իրենց իրավոնքները սահմանադրորեն պաշտպանելու համար»։

Երեկ այս հայտարարությունը Գյումրիի տեղական լրատվամիջոցները ստացել են մի փոքր այլ տարբերակով։ Ըստ shirakcenter.org կայքի, այնտեղ եղել է հետեւյալ ձեւակերպումը՝ «Նշված փաստաթղթերի կրկնօրինակները պահվում են նաեւ շվեյցարական բանկում»»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more