▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի որդին մասնակցե՞լ է Դեդ Հասանի հուղարկավորությանը

Կարդում եմ Սպարտակ Ղուկասյանի տված հարցազրույցն ու ապշում մարդկային լկտիութան ու լպիրշության անսահմանության վրա։ Ինքներդ կարդացեք. 


«Տո գնացել էլ եմ, մասնակցել էլ եմ Դեդ Հասանի հուղարկավորությանը, հետո՞ ինչ, ո՞ւմ է դա վերաբերում, ո՞ւմ եմ խանգարել։ Փառք Աստծո, ոչ մեկի ձեռի տակ գործ չունեմ, որ դնեմ մտածեմ։ Որ Աստված չանի վաղը մյուս օրը աշխարհի վերջն էլ լինի, ոնց քցում-բռնում եմ, էլի ինձ ու հորս են մեղադրելու
Ախր ցավն էն ա, որ գալիս եմ էն համոզմունքին, որ ժողովրդական խոսքերը ճիշտ են։ Ճիշտ են ասում, որ մարդու աչքը հելնի, անունը չհելնի, հիմա մերն ա՝ ինչ կրիմինալ, կեղտոտ գործեր կան՝ մեր անունը մեջն ա։ Հիմա էլ եսիմ ով եսիմ որտեղ ինչ գազալցակայան ա սարքում, էլի Սպոյի վրա են քցում, թե իբր հերթական ապօրինի գործունեությամբ եմ զբաղվում»:
Այս անդաստիարակին ո՞վ պետք է բացատրի, որ տղա ջան, եթե քեզ բաց են թողել չբացակայելու մասին ստորագրությունով, իսկ դու վեր ես կացել ու գնացել ես Ռուսաստան հերիք չէ, դեռ մի բան էլ հպարտությամբ հայտարարում ես, որ հետխորհրդային տարածքի ամենաանվանի հանցագործի թաղմանը մասնակցելու... Բա մեկը չլինի՞, որ էս հանցագործին բացատրի, որ որդյակ ջան, դու նման գրագիտությունով փայլելով, քո լպիրշ խոսելով, միայն ավելի ես խորացնում հավատն առ այն, որ քո ու քո հայրիկի իսկական տեղը քրեակատարողական ինչ որ հաստատությունն է՝ մեծ հավանականությամբ հարկադիր բուժում անցնելուց հետո, որովհետև ոնց հասկանում եմ, այս դեպքում խնձորը ծառից իրոք որ շատ մոտիկ է ընկել ու դեռ չընկած, է ծառի պես փտած է եղել։

 

Վահան Ղուկասյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more