▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդաշեն» ՔԿՀ-ում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի այսօր

2014 թ-ի հունվարի 9-ին մի շարք լրատվական կայքերում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի, արդեն չորս օր է, ինչ հոսանքազրկվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը:  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պարզաբանմամբ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ն հոսանքազրկվել է 07.01.2014թ-ի ժամը 19:00-ին` տրանսֆորմատորի և մալուխների վթարի պատճառով: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության և «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակազմի կողմից անհապաղ միջոցառումներ են ձեռնարկվել, ինչի արդյունքում հիմնարկի խցերն ու ճաշարանը ապահովվել են այլընտրանքային տաքացուցիչներով: Վթարի պատճառով հիմնարկի բնականոն աշխատանքը չի տուժել: 08.01.2014թ-ի ժամը 21:00–ի դրությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումը մասնակիորեն վերականգնվել է, իսկ վերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հունվարի 9-ին, ժամը 18:00-ին:

ՀՀ Արդարադատության նախարարություն

 Արդարադատության նախարարություն
 Արդարադատության նախարարություն

2014 թ-ի հունվարի 9-ին մի շարք լրատվական կայքերում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի, արդեն չորս օր է, ինչ հոսանքազրկվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պարզաբանմամբ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ն հոսանքազրկվել է 07.01.2014թ-ի ժամը 19:00-ին` տրանսֆորմատորի և մալուխների վթարի պատճառով: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության և «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակազմի կողմից անհապաղ միջոցառումներ են ձեռնարկվել, ինչի արդյունքում հիմնարկի խցերն ու ճաշարանը ապահովվել են այլընտրանքային տաքացուցիչներով: Վթարի պատճառով հիմնարկի բնականոն աշխատանքը չի տուժել: 08.01.2014թ-ի ժամը 21:00–ի դրությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումը մասնակիորեն վերականգնվել է, իսկ վերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հունվարի 9-ին, ժամը 18:00-ին:

- See more at: http://justice.am/article/860#sthash.fDK1kOoI.dpuf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more