Հունվարի 4-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի թիվ 66 ա շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1958 թ. ծնված Վ. Մ. դին: