▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդենիսում Սերժ Սարգսյանին ադրբեջաներեն են դիմել

 

Լուսանկարը` Պանարմենիանphoto-ի:

Տեսանյութն` Առավոտ.am-ի:

Վարդենիսում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ներկա մի տարեց մարդ երկարաշունչ եւ բոցաշունչ դիֆերամբ ձոնեց Սերժ Սարգսյանին:Ինչպես գրում է Առավոտ.am-ը, թղթի վրա գրված տեքստը մի կերպ ընթերցելուց հետո տարեց վարդենիսցին ասաց. «Հմի կդրվենք իմ գրած տեքստից ու սրտիս խոսքը ասեմ»: Սրտի խոսքը տարեց վարդենիսցին հնչեցրել է ադրբեջաներեն: Սերժ Սարգսյանն էլ հումոր է արել՝ «Էդ ոնց որ կարոտել ե՞ք, հա, ինչ-որ ժամանակների» ...ու մինչ տարեց մարդը փորձում էր իր սրտի խոսքը հայերենի վերածել, Սերժ Սարգսյանն ասել է. «Պետք չի, պետք չի թարգմանել, ես էլ գիտեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more