▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարկանիշային «հսկաները» պայքարը վերածում են ներքաղաքական գզվրտոցի

Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին և համարում եմ, որ ավելի ճիշտ կլիներ հայտարարել, որ պետությանը պետք է վճարել 5 կամ 10 տոկոսի չափով լրացուցիչ հարկ: Ու շատ ուրախ եմ, որ բողոքում են նաև շնորհալի, միջին խավը ներկայացնող երիտասարդները, որոնք երկրի լուսավոր ապագայի երաշխիքն են:

Սակայն, կարծես արդեն օրինաչափություն է դարձել, որ պայքարի առաջին մասը մաժորային, իսկ էնդշպիլը` մինորային ընթացք պետք է ստանա: Պատճառը` դարն ապրած կուսակցական գործիչների  «ազգանվեր»  քաղաքականությունն է:

Անպոչ գդալների նման իրադարձությունների կիզակետում հայտնվելով և պայքարը քաղաքականացվելով` վարկանիշային «հսկաները»  դրանք վերածում են ընդամենը ներքաղաքական գզվրտոցի:

Հենց նմանների համար է ասված` «խիղճը խոսում է յուրաքանչյուրի մեջ, բայց ոչ բոլորի հետ է լեզու գտնում»:

Վահե Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more