▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարորդները անկեղծացել են՝ կանխիկի շրջանառության ստվերից համապատասխան մարդկանց բաժին են տվել»

«Վարորդները անկեղծացել են՝ կանխիկի շրջանառության ստվերից համապատասխան մարդկանց բաժին են տվել»․ Մանուկ Սուքիասյան

Դիտեք նաև՝

Անտրամաբանական պահանջնե՞ր

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարության մեջ նշում է, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու, փաստացի քաղաքացիներին փորձելով համոզել, որ վաղ առավոտից վարորդների գործադուլ հայտարարելու պատճառը դա ստվերային շրջանառության բացակայությունն է։

Սակայն վարորդները քիչ առաջ հայտնել են, որ գործադուլի Երևանի քաղաքապետարանի կողմից խոստացված աշխատավարձերի բարձրացման փուչ խոստումներն են։

***

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետարանը գործադուլ հայտարարած վարորդներին զգուշացնում է քրեաիրավական գնահատականներով և նրանց գործողությունները որակում է որպես շանտաժ, պահանջները՝ անտրամաբանական։ Լուրջ ե՞ք ասում արա՛, հիմա շանտաժը դուք եք անո՞ւմ, թե՞ վարորդները։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ գործադուլի իրավունքը չի կարող քրեական որակման արժանանալ, մինչդեռ Երևանի քաղաքապետի կողմից հենց նույն վարորդների օրվա հացի հաշվին շուրջ 8 միլիոն դրամով բիզնես կարգի ավիատոմս գնելը ոչ միայն մարդկային ու բարոյական տրամաբանությունից է դուրս, այլև միանշանակ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է։ Սա հիշե՛ք, ապագայում պետք է գալու…»:

Դիտեք նաև՝

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more