▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարորդները հրաժարվում են աշխատել

«Այսօր կյանքն է թանկացել, ամեն ինչի գինն է բարձրացել, ինչի միայն ուղևարձի՞ գինն է: Էլ վարորդներ չունենք, ոչ ոք չի ցանկանում նախկին պայմաններով աշխատել, իսկ ես, եթե շարունակեմ 100 դրամով սպասարկել, որտեղի՞ց եմ բարձրացնելու վարորդների աշխատավարձը»,- խոսելով ուղևարձի սակագնի թանկացման մասին՝ Asekose.am-ի հետ զրույցում նշել է «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ հիմնադիր Վալերի Խաչատրյանը:

Նրա խոսքերով այսօր երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթներին էլ ոչ ոք չի ուզում մասնակցել, քանի որ հաշվարկների արդյունքում հասկանում են, որ ստիպված են վնասներ կրել. «Էլ ի վիճակի չենք, այս հարցը բարձրաձայնել ենք դեռևս 2008 թվականին, սակայն մինչ այսօր ոչ մի լուծում չի տրվել, խեղդվելով աշխատում ենք, բայց այլևս անհնար է»,- ընդգծեց Վալերի Խաչատրյանը, փաստելով, որ  ուղևարձի չթանկացման պարագայում ինքը ստիպված կլինի դիմում գրել  ու հրաժարվել իր երթուղիներից: Մանրամասները տեսանյութում: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more