Ակցիա ՄԻՊ-ի դիմաց. Փաստաբան Արայիկ Պապիկյանը կտեսակցի Վարուժան Ավետիսյանին
Նշենք, որ հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է․
Երեկ և այսօր՝ 13.11.2022թ.-ին Վարուժան Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։ Երեկ լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկության այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է: Նույն օրը՝ 12.11.22թ-ի երեկոյան համայցի ժամանակ, հերթապահ բուժքրոջ կողմից կատարվել է Վարուժան Ավետիսյանի ընդունելություն, որի ժամանակ ազատազրկված անձը որևէ գանգատ չի ներկայացրել, օբյեկտիվ զննության արդյունքում հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում. Զ/Ճ 130/85, պուլսը 82 զարկ/րոպե, սատուրացիան 96, ջերմաստիճանը 36,2։ 13.11.22թ-ին կատարվել է ընդունելություն ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, որի արդյունքում ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, վերջինիս կողմից գանգատ չի ներկայացվել, օբյեկտիվ զննության տվյալները' նորմայի սահմաններում։ Վ. Ավետիսյանի կողմից նշվել է, որ վերջին անգամ առողջական վիճակի հետ կապված գանգատ ունեցել է 2021թ.-ի ապրիլ ամսին։
Տեսանյութը՝ ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջից