▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարուժան Սուքիասյան․ «Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը զգացվում էր»

Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումից հետո «Պարկեն» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականյ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում հնչեց մեկ հարց։

 

- Ձեր կարծիքը Դանիայի հավաքականի և ընդհանուր առմամբ, հանդիպման մասին։

 

- Եթե հաշվի առնենք այն ֆուտբոլիստներին, որոնք չէին ժամանել հավաքի վնասվածքների պատճառով և նրանց, ովքեր վնասվածք ստացան ընթացքում, մեր կազմից 5-6 ֆուտբոլիստ բացակայում էր վնասվածքի պատճառով։ Դանիան շատ լավ հավաքական է, բայց եթե վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները մեր տրամադրության տակ լինեին, հաշիվը կարող էր լրիվ այլ լինել։ Հատկապես զգացվեց մեր ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը։ Ես կարծում եմ, որ այն, ինչ արեց Չեխիայի հավաքականի պաշտպանը Մխիթարյանի հետ դրվագում, չի գեղեցկացնում ֆուտբոլը։

ffa.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more