▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարուժան Սուքիասյան. «Վաղը պետք է անմնացորդ նվիրվենք խաղին»

Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի   նախախաղային մամուլի ասուլիսը: 

 

Լևոն, նախորդ խաղերում բացակայում էիք վնասվածքի պատճառով: Ինչպե՞ս եք Ձեզ զգում հիմա:

-Հիմա արդեն ավելի լավ եմ զգում և 90 րոպե խաղացել եմ վերջին խաղի ընթացքում:

-Լևոն, ինչպիսի՞ն է թիմի տրամադրվածությունը:

Շատ լավ, մարտական, գիտենք, որ նախորդ խաղում այնքան էլ լավ չենք հանդես եկել և կփորձենք լրացնել բացը վաղվա խաղում:

 

-Պարոն Սուքիասյան, Դուք նշել էիք, որ Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը հոգեբանական առումով շատ կարևոր է հավաքականի համար, այնուհետև պարզ դարձավ, որ Մխիթարյանը չի կարող մասնակցել հանդիպմանը: Ինչպիսի՞ն է թիմի հոգեբանական վիճակը հիմա: 

- Ֆուտբոլիստները տրամադրված են, ինձ թվում է, որ մեր տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներն էլ պատրաստ են խաղին և վաղը պետք է անմնացորդ նվիրվեն խաղին:

-Այս ընթացքում շփվե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի հետ: 

Մինչև երեկ անընդհատ բանակցությունների մեջ էինք, երեկ նա նաև զրուցել է բժշկի հետ, բայց նրան չեն թույլատրել մասնակցել առաջիկա հանդիպմանը:

- Նախորդ խաղերի համեմատ հավաքական եք հրավիրել ավելի քիչ թվով հարձակվողների: Ինչպե՞ս եք գնահատում մեր հարձակողական ներուժը այս խաղի համար` հատկապես հաշվի առնելով Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը:

- Ես նայում եմ բոլոր ֆուտբոլիստներին, բոլորն էլ մեր տեսադաշտում են, ավելի լավ է սպասենք վաղվա խաղին, որպեսզի տեսնենք, թե նրանք որքանով կարդարացնեն սպասելիքները: Ես կուզեմ մի փոքր բացել չակերտները: Եկեք իրատես լինենք. այդ ֆուտբոլիստներից շատերը իրենց թիմերում չեն խաղում, արագաուժային ֆուտբոլ դավանող թիմերի դեմ չեն դիմանում ֆիզիկապես: Այնպես որ կարծում եմ, որ այն ֆուտբոլիստները որոնք հրավիրվել են հավաքական ներքին առաջնությունից, պետք է նույնիսկ ավելի լավ խաղան: Տեսնենք:

- Արաս Օզբիլիսը նույնպես առանց խաղային պրակտիկա ունենալու է ժամանել հավաքական: Ինչպե՞ս եք գնահատում նրա վիճակը:

- Իմ կարծիքով նա կկարողանա որոշակիորեն օգնել մեզ իր փորձի, խաղային որակների շնորհիվ:

- Չե՞ք կարծում, որ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը լրացուցիչ մոտիվացիա կլինի այն ֆուտբոլիստների համար, ովքեր պետք է փորձեն խաղալ լրացուցիչ տրամադրվածությամբ:

- Մենք ունենք այն, ինչ ունենք, մարզական բախտը երես է թեքել մեզնից, սպասենք վաղվան և տեսնենք` տղաներն ինչպես կխաղան:

- Ինչպե՞ս եք գնահատում շանսերը վաղվա խաղում:

- Տղաները բավականին մարտական են տրամադրված, այդ առումով ամեն ինչ կարգին է: Նման հարցերի պատասխանը միշտ խաղն է ցույց տալիս:

Ի՞նչ կարծիք ունեք Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումի մասին:

- Դաումը փորձառու մարզիչ է, շատ թիմեր է գլխավորել, և ավելորդ է խոսել նրա մասնագիտական որակների մասին:

ՀՖՖ ՀՖՀՖ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more