▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախենում են «խոպան» գնալ

tesankyun.am-ը գրում է. «Սահմանամերձ Տավուշի մարզում գործազրկությունը մեծ տոկոս է կազմում, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու շնորհիվ գործազրկությունը որոշ չափով մեղմվում է: Գարնան գալու հետ  մարզի բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ հավաքում են ճամպրուկները, մեկնում հյուսիս՝ արտագնա աշխատանքի: Սակայն այս տարի  Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացողները շվարած են:

Ռուսաստանի դաշնությունում  օրենք է ընդունվել, որի համաձայն՝ այդ երկիր առանց վիզայի մուտք  ունեցող երկրների քաղաքացիներն այսուհետ  Ռուսաստանում կարող են բնակվել 90 օրից ոչ ավել՝ 180 օրվա ընթացքում: Եթե նախկինում հայ «խոպանչին» կարող  էր անցնել հարեւան Ուկրաինա եւ անձնագրում համապատասխան դրոշմ ունենալով՝ վերադառնալ Ռուսաստան եւ շարունակել աշխատել,  հիմա 3 ամիս աշխատելուց հետո ստիպված կլինի լքել երկիրը: Սովորաբար տավուշցիները Ռուսաստանում շինարարության ոլորտում են աշխատում՝ ամիսը  միջինը 1000-1200 դոլար աշխատավարձով: Եթե  աշխատած գումարից հանում ենք Ռուսաստան մեկնելու եւ վերադարձի , այնտեղ մնալու, սննդի ծախսերը, պարզ է դառնում, որ 3 ամիս անց «խոպանչին» չի կարող մեծ գումարով տուն վերադառնալ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more