▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Սարգսյանն իր շուրջ ստեղծեց այնպիսի խմբավորում, որն էլ իրեն վերացրեց

ԳԱԼԱ-ն ներկայացնում է հարցազրույց  Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի հետ:

-Պրն. Թադևոսյան, ազատամարտիկներն այսօր ապրելու նվազագույն պայմաններ են պահանջում:Ինչպես հայտնի է, նրանք օրեր շարունակ նստացույց կազմակերպեցին, սակայն ռեալ հաջողություն դեռեւս չեն ունեցել: Ձեր գնահատականը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

-Դե մեր պետությունն ամեն ինչի համար փող ունի, ազատամարտիկների համար չունի, նրանք, ովքեր ավելի ունևոր են, գծեր ունեն, մեր պետությունը ոնց որ իրենց մասին ավելի է մտածում: Ազատամարտիկներին գովում են, մի երկու հատ մեդալ ու պատվոգիր են տալիս, դրանով իրենց թվում է, թե մեծ գործ են անում: Մարդիկ, ովքեր ստեղծեցին այս պետությունը, անկախ պետության հիմքը դրեցին, այսօր անտեսված են:

-Շուտով արդեն տասնչորսերորդ տարին է լրանում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության, սակայն այն այդպես էլ մնաց չբացահայտված, ու՞մ էր պետք Վազգեն Սարգսյանի մահը:

-Վազգեն Սարգսյանը, իմ կարծիքով, իր շուրջը ստեղծեց այնպիսի խմբավորում, որն էլ իրեն վերացրեց, ոչ ադրբեջանցիք, ոչ թուրքերը, ոչ էլ ռուսներն արեցին, հայերը վերացրին իրեն, հետո էլ ինչ-որ թատրոններ սարքեցին, Հունանյանին բերեցին:

Վազգենի մասին դեռ շուտ է խոսելը, երբ ամեն ինչ տաք է, նա շատերին լավություն է արել, շատերին էլ վատություն, շատերը հարստացել են իր շնորհիվ, իր անունով արձաններ սարքել:

Ս.Ղուկասյան

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more