▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վազգենաշենցիները լքում են գյուղը` ադրբեջանցի զինվորականների հրճվանքի ներքո»

Խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով համացանցում տարածված  տեսանյութին, գրել է. «Վազգենաշեն գյուղի բնակիչներն են, որոնք չեն հասցրել լքել իրենց գյուղը, այն գյուղը, որը Փաշինյանի թեթև ձեռքով ու Արայիկ Հարությունյանի համաձայնությամբ հանձնվել է Ադրբեջանին: Այս մարդիկ լքում են իրենց հայրենի տունը ադրբեջանցի զինվորականների ներկայությամբ, նրանց հրճվանքի ներքո: Մի հատ խնդրում եմ պատկերացրեք, էլի, իրենց վիճակը, սուս ու փուս, վախները սրտներում, ահաբեկված... Թշնամու զորքն էլ հրճվում է կողքները կանգնած։

Տեսնես այս և այլ հանձնված գյուղ ու քաղաքներում Արայիկ Հարությունյանին որքա՞ն ձայն էին տվել այս և այլ արցախցիները, որոնք այսօր մնացել են անտուն ու անապագա: Որտե՞ղ է, տեսնես, հիմա իրենց ընտրած Արայիկը։ Այ հա, մտահոգ դեմքով Նիկոլի հետ դեռ քննարկումներ է անում, նա էլ ասում է՝ «բա, չիմացա՞ր, Ճանապարհային քարտեզ եմ հրապարակել, մի հատ հլը նայի»: Արայիկն էլ, թէ՝ «ես էլ, էլի «Արցախի հերոս» կոչում տվեցի, տեսնենք՝ ինչ ա լինում»...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more