▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեհափառ, կարո՞ղ է ժամանակն է հոտի հետ առարկայական խոսել ու ոչ թե Նիկոլին «հայրական հորդոր» հղել

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Նիկոլն ունի հիմա ոչ ավելին, քան 300.000-350.000 կողմնակից: Հայ Առաքելական Եկեղեցին ունի նվազագույնը 1.500.000 հավատավոր զավակ:

Վեհափառ Տեր, կարո՞ղ է ժամանակն է հոտի հետ առարկայական խոսել ու ոչ թե Նիկոլին «հայրական հորդոր» հղել, այլ հավատավորներին ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՉ, որպեսզի մեկընդմիշտ պարզ լինի ամեն ինչ: Թե չէ վստահ եմ, Ձեր ինադու դա շուտով ջրի վրայով էլ կքայլի, միայն թե Ձեզ էլի սխալ հանի:

Նկատեցի՞ք, որ ոչ մի տեղ բարձրյալի անունը ԶՈՒՐ չտվեցի, չհոլովեցի, չշոշափեցի: Վեհափառ Տեր, հավատացեք, կյանքում երբեմն ճիշտ է ինքնուրույն մտնել պատմության մեջ, այլ ոչ թե ապրել ուրիշի հորինած պատմություններում:

Ամենայն հարգանքով, հայ մկրտված քրիստոնյա, Առաքելական Եկեղեցու հետևորդ, Ռուբեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more