▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերհսկիչ պալատը ևս արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին

Վերհսկիչ պալատը եւս արձագանքել է Հայաստանի երկրարդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին:
Վերահսկիչ պալատի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի վերջին հարցազրույցում անդրադարձ է եղել նաեւ Վերահսկիչ պալատի ստուգումներին: Այդ կապակցությամբ Վերահսկիչ պալատը պարզաբանում է.
Վերահսկիչ պալատը ապաքաղաքական ինստիտուտ է, եւ մենք մշտապես հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին Վերահսկիչ պալատի եզրակացություններին վերաբերվել հենց այդ տեսանկյունից:
2008 թվականից սկսած Վերահսկիչ պալատը պարբերաբար հասարակության ու Ազգային ժողովի դատին է ներկայացրել իր տարեկան հաշվետվությունները: Ամենեւին չհավակնելով ամենավերջին ճշմարտությունը ասողի տիտղոսին` մենք փորձել ենք ներկայացնել պետական բյուջեի ծախսային մասի եւ պետական ունեցվածքի հետ կապված վերլուծություններ:
Ակնհայտ է, որ իշխանության կատարած աշխատանքի, չենք ժխտում նաեւ մեր բարձրաձայնումների շնորհիվ խնդիրները քանակապես նվազելու ուղղությամբ են գնացել: Տարեցտարի նվազել են ծավալային հավելագրումները շինարարության ոլորտում:
Եթե 2007-2008թթ.նյութերով դրանք տատանվում էին 10-12%-ի սահմաններում, ապա 2013թ. Արդյունքներով այն կազմում է միջինը 0,75%:
Այս փաստը լրջագույն ձեռքբերում է շինարարության ոլորտում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այլեւս կոռուպցիոն երեւույթներ չկան այնտեղ: Իհարկե, ոչ:
Հիմա կառավարություն – Վերահսկիչ պալատ աշխատանքի կարեւորագույն մեխը շինարարության ոլորտում անհարկի կիրառվող տոկոսներն ու շինարարական նորմերն են, (դրանք գալիս են դեռեւս անցյալ դարի 60-80-ական թվականներից), որոնց շուրջ լուծումներին հասարակությունը կտեղեկանա մոտ ապագայում:
2010-2011թթ. Վերահսկիչ պալատի եւ կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում օրենսդրական լուծում ստացավ հողերի կադաստրային արժեքից ցածր գներով վաճառքը:
Կենսաթոշակային համակարգում տարիներ շարունակ կուտակված պրոբլեմները լուծվեցին 2010-2012թթ. վերահսկողության արդյունքներով եւ կառավարության արագ ու ադեկվատ քայլերով, որի արդյունքում պետականբ յուջեն ստացավ շուրջ 12 մլդ դրամի տնտեսում:
Չափազանց կարեւոր խնդիր է կուտակված արատավոր երեւույթների մասին բարձրաձայն խոսելը, չթաքցնելը եւ դրանց լուծման ուղիներ գտնելը:
Այս դաշտում եւս տեղեկատվության պակաս չկա: Եթե իշխանությունը բարձրաձայն խոսում է արատավոր երեւույթների մասին, ուրեմն համարձակություն ունի դրանք շտկելու»:

Վերհսկիչ պալատը եւս արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more