▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջապես ցույց տվեք մեզ՝ նվաստներիս պայքարի իրական ձևը, իրական սկզբունքայնությունը

Պետական ռեգիստրում որպես կուսակցություն, կամ որպես կազմակերպություն գրանցված չլինելը ամենևին չի ազատում հասարակական -քաղաքական կյանքում ակտիվ դիրք ունեցող խմբերին, նախաձեռնություններին կամ թեկուզ անհատներին հասարակության նկատմամբ պատասխանատվությունից: 

Ուստի ՝ նվնվալուց, մուննաթ գալուց կամ լացելուց առաջ նախ բարի եղեք ինքներդ հստակեցրեք ձեր դիրքորոշումը, տարածեք ձեր ուզած հայտարարությունները, լծվեք ձեր առաջարկած պայքարի ձևերի իրագործմանը կամ հրաժարվեք պատասխանատվությունից՝ ընդունելով ձեր անճարությունն ու թամբալությունը: Եվ միայն այդ դեպքում ձեր սրտի ուզածի չափ քննադատեք, գովաբանեք, հետևեք ու լսեք բավարար պատասխանատվություն, փորձառություն, գիտելիքներ ու վճռականություն ունեցող ուժերին: 

Հ.Գ. Վերջապես ցույց տվեք մեզ՝ նվաստներիս պայքարի իրական ձևը, իրական սկզբունքայնությունը: Դուրս եկեք փողոց, կազմակերպեք Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի տապալմանն ուղղված ձեր պատկերացրած գործողությունները, իսկ ես էլ պատրաստ կլինեմ մասնակցել այդ ընդվզմանը որպես դրոշակակիր, պաստառակիր կամ ինչպես կասեք:

 

Արեգ Գևորգյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more